Խաղաղության պայմանագրերը պարզ ու հասարակ փաստաթղթեր չեն, դրանք պահանջում են տարիների աշխատանք: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց դիվանագետ, Նիդեռլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
«Յուրաքանչյուր դետալ պետք է մասնագիտական խորացված քննարկում կանցնի, համաձայնեցվի մյուս կողմի հետ, որից հետո դրվի հանրային քննարկման, ստացվի հանրության գոնե ընդհանուր համաձայնությունը:
Այս շտապողականությունը ավելի է բարդացնելու ՀՀ վիճակը՝ որպես պետություն, վտանգելու է Արցախի Հանրապետության և բնակչության գոյությունը այդ տարածքում, նմանատիպ հապճեպությունը ուղղակի պարտվողականության դրսևորում է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը