13 09 2022

Պետք է շտապ ներկայացուցչական խորհուրդ ձևավորել և Նիկոլի հետ կարգավորել նրա հեռացման պայմանները. քաղաքագետ

Պետք է շտապ ներկայացուցչական խորհուրդ ձևավորել և Նիկոլի հետ կարգավորել նրա հեռացման պայմանները. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իսկ հիմա անելիքների մասին։ Ես արդեն շատ եմ գրել, որ այս իշխանություններից որևէ դրական սպասելիք չկա։ Նրանք պետք է հեռացվեն։ Վստահ եմ՝ ընդդիմությունն այս պահին իր անելիքներն է քննարկում։ Հնարավոր է՝ նոր ցույցեր են պլանավորվում։ Բայց… Կարծում եմ հիմա այդ ամենի ժամանակը չէ։ Ստեղծված իրավիճակում այլ լուծումներ են պետք։ Ավելի արագ արդյունքներ բերող լուծումներ։ Պետք է շտապ շատ ներկայացուցչական մի խորհուրդ ձևավորել, միավորել այնտեղ բոլոր հեղինակություններին՝ սկսած քաղաքական գործիչներից, ավարտելով հոգևորականներով, գիտական հանրույթի ներկայացուցիչներով, հանրային դեմքերով, անգամ այս իշխանությունների որոշ ներկայացուցիչներով և գնալ ու Նիկոլի հետ արագ կարգավորել նրա հեռացման պայմանները։

Երբ ասում եմ Խորհուրդ, նկատի ունեմ, որ դրա առաջին տեղերում պետք է լինեն մեր երկրի նախկին բոլոր ղեկավարները, Վեհափառն ու եպիսկոպոսները, դեռևս պատվի նշույլներ պահպանող գեներալները, ազդեցիկ մարդիկ և այլն։ Սա է պետք հիմա շատ արագ անել։ Գնալ ու պատասխանատվություն ստանձնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ