13 09 2022

Կոչ ենք անում կողմերին՝ զերծ մնալ հետագա էսկալացիայից. ՌԴ ԱԳՆ

Կոչ ենք անում կողմերին՝ զերծ մնալ հետագա էսկալացիայից. ՌԴ ԱԳՆ

Ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում, կողմերին կոչ ենք անում զերծ մնալ հետագա էսկալացիայից և անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը, սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

«Ակնկալում ենք, որ ռուսական միջնորդության արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը 9: 00-ից (Մոսկվայի ժամանակով) կիրականացվի ամբողջ ծավալով:

Բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերի շուրջ ՝ հայ – ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ