Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Թիրախում են Գորիսը, Կապանը, Սոթքը, Ջերմուկը, Վարդենիս, Իշխանասարը: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Լուրը պաշտոնապես հաստատելուց ժամեր անց ՊՆ-ն նաև հաղորդեց, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Դրանից հետո մամուլն ու սոցցանցերը լցվեցին տարբեր տեղեկատվություններով, տարբեր հատվածներից տարբեր թվեր են շրջանառվում: Ծնողները չեն կարողանում կապ հաստատել իրենց զինծառայող զավակների հետ:
Մինչ այս պահը, սակայն չկա պաշտոնական տեղեկատվություն, թե թշնամու սադրանքի արդյունքում ովքեր են անմահացել, քանի վիրավոր ունենք, ինչ վիճակում են գտնվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը