Այսօր հայոց պետականության համար մեկ սպառնալիքը նախ ներսում է, սա է խնդիրը: «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«Մեզ չհաջողվեց բանական երկխոսություն ընդդիմության և իշխանությունների միջև, որովհետև ցանկացած կերպ փորձեցին իշխանությանը դուրս մղել իրենց պատկերացմամբ՝ դեպի լուսանցք: Խորհրդարանական կառվարման համակրգում կա մի շատ կարևոր սկզբունք՝ իշխանությունների հակակշռման ջրբաժանը չի անցնում օրենսդրի և գործադիրի միջև, ջրբաժանն անցնում է քաղաքական մեծամասնության և խորհրդարանում քաղաքական փոքրամասնության միջև: Չճանաչել քաղաքական փոքրամասնության իրավունքը, նշանակում է ուղղակի հակասահմանադրական վարքագիծ դրսևորել»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը