12 09 2022

Չեմ նախանձում նրանց, ովքեր կգան իշխանության. Ռուբեն Հակոբյան



Գիտենք, որ  բացահայտ ադրբեջանա-թուրքական ալյանսը պատրաստվում է հարձակման: Շատ անկեղծ էր պաշտպանության նախարարը, երբ հայտարարում էր, որ առաջին պատրաստվածության է բերում բանակը, իսկ այսօր էլ հայտնի դարձավ, որ արգելվում է Ադրբեջանում 50 տարեկանից ցածր մարդկանց լքել երկիրը: Մենք անտեր ընկած ենք այս տարածշրջանում, և եթե այդ պատերազմական գործողությունները սկսվեն, գուցե դատապարտող հայտարարություններ հնչեն, բայց ոչ ոք մեզ տեր չի կանգնելու, որովհետև պետությունները, որոնք պետք է մեզ տեր կկանգնեին, այսօր իրենք տիրոջ կարիք ունեն: ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:

«Մենք այսօր Սարդարապատում ենք, բայց Սարդարապատի ժամանակ ունեինք Արամ Մանուկյան, Նժդեհ, որը փրկեց Լեռնահայաստանը: Այսօր այն կերպարը, որը ղեկավարում է Հայաստանը հակացուցված է այդ կերպարներին: Այսօր միակ խնդիրը, որ պետք է դրվի՝ ինչպես հեռացնել դրան»,-ասաց Հակոբյանը:
 

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ