02 09 2022

Պարոնա՛յք սպաներ, խոսեք ու պատմեք, թե ինչ ապօրինի, դավաճանական հրամաններ եք ստացել․ Հայկ Մամիջանյան



 

Բրյուսելում Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից հետո հրապարակված տեքստերում ոչ մի հիշատակում չկա Լեռնային Ղարաբաղի մասին։ Վերջին շրջանում Ղարաբաղ էին գրում, հիմա նույնիսկ դա էլ չկա, ոչ, գերիների, ոչ թուրք զինյալների մեր սուվերեն տարածքից դուրս բերման հարցը կա։ Դա՞ է բանակցածդ, դրա մասին ես բանակցում։ Դրա փոխարեն արդեն պաշտոնապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները զատվել են, դիֆերսիֆիկացվել են Ղարաբաղյան հակամարտությունից։ Դա նշանակում է, որ պաշտոնական Երևանը ձեռքերը լվանում է Արցախից։ Ու մենք դա թողել չենք կարող։ Այս մասին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորն անդրադարձավ Միքայել Արզումանյանին, Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքներին, պատերազմում պարտության մեղքը զինվորի ու հրամանատարի վրա բարդելու՝ գործող իշխանության գործելաոճին։ Դիմելով սպաներին՝ Հայկ Մամիջանյանն ասաց․

«Վերջին օրերի ընթացքում մի քանի ձերբակալություններ, քրեական գործեր եղան հայոց բանակի սպաների, Պաշտպանության բանակի սպաների, գեներալների նկատմամբ։ Ես միայն մեկ խնդրանք ունեմ․ պարոնա՛յք սպաներ, խոսեք։ Խոսեք ու պատմեք, թե ինչ ապօրինի, դավաճանական հրամաններ եք ստացել․ ախր դուք թշնամուց չեք վախեցել, Նիկոլն ո՞վ է, որ իրենից եք վախենում։ Պարոնա՛յք սպաներ, նաև այն մարդիկ, ովքեր հիմա փորձում են Նիկոլի կողքին կանգնել կամ նրան պաշտպանել․ Նիկոլը Նոյը չէ, ինքը տապան չունի, ինքը ձեզ չի կարողնաալու փրկել, ինքը էլ կորցնելու ոչինչ չունի։ Դուք դեռ տարբերակ ունեք։ Խոսե՛ք, պատմե՛ք հանրությանը՝ իրականությունը ոնց է եղել։ Ձեզ այս հանրությունը՝ հայ ժողովուրդը, կպաշտպանի, իսկ հայ ժողովրդի դեմ ոչ ոք չի կարող կանգնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ