01 09 2022

Ակնհայտ է, որ պարտության պատճառ հանդիսացող իշխանությունները փորձելու են այն գցել բանակի վրա. Սեյրան Օհանյան



ՀՀ ՊՆ նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը Երկիր Մեդիայի հետ զրույցում անդրադարձել է Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի ձերբակալությանն ու առաջադրված մեղադրանքներին:

«Ես ևս մեկ անգամ համոզվում եմ, որ այս իշխանությունների համար նման բեմականացված մասկի շոուները առօրյայի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է դարձել:

Այս ամեն ինչը հանրությանը մոլորեցնելու, շեղելու համար է: Ամենակարևորը՝ այսօր Բրյուսելում իր կառուցողական ընկերոջ՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հաշվետու լինելու համար է»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ