31 08 2022

Նախագահ Քոչարյանն ասաց՝ առաջին հերթին անհրաժեշտ է մտածել աղետի գոտու մասին. Սենոր Հասրաթյան

Նախագահ Քոչարյանն ասաց՝ առաջին հերթին անհրաժեշտ է մտածել աղետի գոտու մասին. Սենոր Հասրաթյան

Գնդապետ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«2000-ականների սկզբներին էր: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամենամյա պլանային այցով ժամանել էր Արցախ, նպատակ ունենալով անմիջական շփումների միջոցով տեղեկանալ հայկական երկրորդ հանրապետությունում տիրող սոցիալ-տնտեսական և պաշտպանական  վիճակին: Պատմում են, որ օրվա վերջին, երբ արդեն շրջայցն ավարտված էր, նեղ շրջապատով հավաքվել և բավականին ջերմ մթնոլորտում զրուցում էին տարբեր թեմաների շուրջ: Ներկաներից մեկն օգտվելով առիթից, դիմեց Քոչարյանին.

 -Պարոն նախագահ, Ստեփանակերտը ոչ ջրավազան ունի, ոչ էլ այն կառուցելու հնարավորություն, իսկ դրա անհրաժեշտությունը մեր քաղաքի բնակչությունը և, հատկապես, երեխաները շատ են զգում: Գուցե՞ միջամտեք այս խնդիրը լուծել...

 Քոչարյանը, որ մինչ այդ, կարծես թե, բարձր տրամադրություն ուներ, իրեն հատուկ սուր հայացքով նայեց զրուցակցին և հանգիստ տոնով ասաց.

 -Դա արդեն լավ է, որ ջրավազան կառուցելու ցանկություն ունեք, բայց վատ է, որ չեք հետաքրքրվում, թե ինչպես և ինչ պայմաններում են այսօր ապրում Սպիտակում կամ Գյումրիում... Մեզ առաջին հերթին անհրաժեշտ է մտածել աղետի գոտու մասին, որտեղ բնակչությունը դեռևս ապրում է տնակային պայմաններում, իսկ ջրավազաններ, երբ էլ լինի, անպայման  կկառուցենք...

 Ծնունդդ շնորհավոր, պարոն ՆԱԽԱԳԱՀ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ