7 or.am-ը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը, ով պատերազմ ու պարտություն բերեց հայ ժողովրդի գլխին, դարձավ հազարավոր զոհերի պատճառ ու փլուզեց Արցախի պետականությունը, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո հանդես է գալիս որպես «խաղաղության աղավնի»:
Նա «խաղաղության օրակարգով» էր 2021-ի արտահերթ ընտրություններում քվե մուրում:
Նիկոլի խաղաղության օրակարգն իրականում նոր պատերազմի, պարտության և/կամ նոր ցեղասպանության, հայաթափման օրակարգ է:
Սպասարկելու համար «խաղաղության օրակարգը» Նիկոլը գնաց հայ-թուրքական քիրվայության՝ հայ ժողովրդին խաբելով, թե, իբր, հայ-թուրքական շփումներն առանց նախապայմանների են: Թուրքերը, սակայն, «էն գլխից» հայտարարել են, որ ունեն նախապայմաններ, որոնց մի մասը ստացել են, իսկ մյուս մասն ակնկալում են ստանալ, քանզի Նիկոլը նրանց դա խոստացել է:
Թուրքիան պարբերաբար հիշեցնում է իր նախապայմանների մասին՝ հատուկ ընդգծելով, որ հայ-թուրքականն իրականում հայ-թուրք-ադրբեջանական է:
Երեկ դա հերթական անգամ հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն: Ըստ նրա՝ Երևանը պետք է հասկանա, որ մինչև Ադրբեջանը չբավարարվի, ոչ մի տեղաշարժ չի լինելու հայ-թուրքական հարթակում: Իսկ Ադրբեջանը սահմանել է իր բավարարման նշաձողը՝
-զրո կարգավիճակ Ղարաբաղին,
-զրո կարգավիճակ ղարաբաղցիներին,
-Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ (այս մոտեցումը Նիկոլն ակտիվորեն քարոզում է),
-ՀՀ տարածքից մասեր (անկլավներ),
-Զանգեզուրի միջանցք և այլն:
Այդ «և այլնի» տակ Ալիևը հասկանում է Սևանը, Երևանը և ընդհանրապես ամբողջ Հայաստանը:
Ահա՛ Նիկոլի «խաղաղության օրակարգի» բուն էությունը: Ահա «Ապագա կա ապագա» կարգախոսի իրական հեռանկարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը