« Երբ ընդդիմությունը հանրահավաքներին վտանգների մասին բարձրաձայում էր շատերն այդ ժամանակ հարցի խորությունը չէին էլ գիտակցում։ Չի եղել որևէ հարց, որի վերաբերյալ Դիմադրություն շարժումը, ընդդիմությունը, խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցութունները վերաբերմունք արտահայտած չլինեն, քայլեր ու գործողություններ ձեռնարկած չլինեն։ Առհասարակ նոյեմբերի 9-ից հետո ամեն օր ասում ենք, որ այս մարդը քանի օր ավել մնա իշխանության , այդքան կորուստ ենք ունենալու։ Հիմա էլ , եթե չհեռացնենք նույն խոսակցությունը լինելու է Տիգրանաշենի, Տավուշի գյուղերի մասով։ Էսօր գլխավոր խնդիրն այն է, որ Արցախը հայաթափվում է , մեկ տարի առաջ խոսում էինք այդ խնդրի մասին»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայստան» խմբակցության պատգամավոր Իշխան սաղաթելյանը՝ Հնարապետության հրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Դիմադրության շարժման անելիքների մասին հարցին ի պատասխան նա նշեց․ «Սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրվա առթիվ, տեղի են ունենալու հանրահավաքներ՝ Սփյուռքում, Արցախում, Հայաստանում»։ Ինչ վերաբերվում է՝ Էդգար Ղազարյանի նախաձեռնած այսօրվա հանրահավաքին Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանի հրաժարկանի պահանջով կա նշանակված հանրահավաք , մենք հայտարարել ենք, որ ցանկացած ուժ, ցանկացած ոք , եթե ազնիվ, արդար պայքար սկսի այս իշխանության դեմ ամեն ինչով աջակցեկու ենք»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը