Ադրբեջանից Նախիջևան տարանցումն ապահովելու համար երեք նոր անցակետերի տեղակայման աշխարհագրությունը ևս ընտրվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից առաջ տարվող միջանցքային տրամաբանությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այն հատվածների դիտարկումը, որտեղ տեղակայվելու են անցակետերը, ցույց է տալիս, որ ճանապարհների եւ ենթակառուցվածքների տեսանկյունից այդ ամենն իրականացվում է Ադրբեջանի կողմից առաջ մղվող միջանցքի տրամաբանության շրջանակներում»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը