23 08 2022

Գերտերությունները մեր տարածքում մեր նկատմամբ քաղաքական սեքսով են զբաղվում. Ռուբեն Հակոբյան



Ցավոտ է, բայց պետք է ասել, որ Անկախության հռչակագրի բոլոր կետերը ջախջախված են, մնացել է միայն առաջին կետը, այն է՝ հայկական ԽՍՀՄ վերանվանվում է Հայաստան: Այս մասին Գերագույն խորհրդի պատգամավորների նիստի ժամանակ ասաց նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

«Հայաստանի Հանրապետությունն այսօր վերածվել է մի աշխարհագրական տարածքի, այն գերտերությունները, որոնք խնդիր ունեն այդ տարածքի հետ, մեր տարածքում մեր նկատմամբ քաղաքական սեքսով են զբաղվում: Այսօր Ռուսաստանն ու Թուրքիան Հայաստանի, Արցախի հարց են քննարկում, նույնիսկ քեզ չեն ասում, որ նման հարց են քննարկում: Այս դավաճանը կարողացավ գլխատել կայացած պետությունը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ