09 08 2022

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում կարգի հրավիրել Փաշինյանին



Հույս ունեի, որ մինչև այս պահը գոնե քաղաքացի Փաշինյանի ընտանիքն իր հետ կխոսեր և որոշ ազդեցություն կիրացներ իր նկատմամբ, գոնե երեխաների հեռանկարի պահով, որ էդ ահավոր բումերանգը չխփեր իրենց ու իրենց ապագային: Հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Անցնում ենք հիմա քաղաքական, կուսակցական թիմակիցներին և շատ փոքրիկ հույսով, որովհետև մենք հիշում ենք, որ մի քանի օր առաջ Անվտանգության խորհրդի քարտուղարը և ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարեցին, որ Հայաստանը չի ընդունել Բերձորի և Աղավնոյի վերաբերյալ որևէ ծրագիր, պլան և դա պաշտոնական Երևանի դիրքորոշումն էր: Եվ չնայած դրան մի քանի օր անց, հերթական անգամ բանավոր ինքնագործունեության հետևանքով մի մարդ որոշեց, որ այդպես չէ և ինչպես Քարվաճառը, Սանասարը, Գորիս-Կապան ճանապարհը, առանց ՍԴ իրավական հավանության, առանց ԱԺ վավերացման, առանց հայ ժողովրդի տեսակետը լսելու, մի մարդ որոշեց, որ պետք է զիջվի հայրենի հողը, կյանքի ճանապարհը»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ