ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում եմ Կրեմլից։
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանագրերի բոլոր դրույթների կատարման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը