Որովհետև երկիր ունենալու համար, հարկ եղած դեպքում, պետք է այն նաև զենքով պաշտպանել, հակառակ դեպքում խաղաղության մասին խոսելը դառնում է ոչ այլ ինչ, քան սեփական պետականությունը կործանման տանող ինքնախաբեություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը:
«Միշտ մտածում եմ, թե ինչու է մեր ժողովուրդն ավելի խաղաղասեր, քան մեր թշնամին...
1994-ի մայիսին նույն այդ թշնամին հրադադար մուրալով՝ խուսափեց վերջնական պարտությունից, բայց շարունակեց մնալ ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ջատագով...
Ավելին՝ տարիներ շարունակ շփման գծում արհեստականորեն պահպանելով լարվածությունը, զուգահեռ պատրաստվում էր ռևանշի...
Բայց քանի որ մինչև 2018-ը դիմացը կանգնած էր իրական ուժ (թե՜ ռազմական, թե՜ դիվանագիտական), նախընտրում էր հետաձգել, այլ ոչ թե հրաժարվել վճռական առճակատումից...
Հիմա հարց. այդ խաղաղություն ասվածը, եթե մեզ համար այդքան նախընտրելի ու պարտադիր անհրաժեշտություն է, ապա ինչու աշխարհի կենսունակ գրեթե բոլոր պետությունները, դրանց շարքում նաև մեր թշնամի երկիրը, այդքան շատ են «սիրում» պատերազմը...
Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև երկիր ունենալու համար, հարկ եղած դեպքում, պետք է այն նաև զենքով պաշտպանել, հակառակ դեպքում խաղաղության մասին խոսելը դառնում է ոչ այլ ինչ, քան սեփական պետականությունը կործանման տանող ինքնախաբեություն...»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը