Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Սոչիում սկսել են նեղ ձևաչափով բանակցությունները, այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»:
Հանդիպումը տեղի է ունենում "Русь" առողջարանի տարածքում:
Ակնկալվում է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները կքննարկեն երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև կքննարկեն իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ չէր բացառել, որ Պուտինն ու Էրդողանը կարծիքներ կփոխանակեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը