03 08 2022

ի՞նչ է նշանակում Թուրքիայի կարգադրությամբ քո հայրենակիցներին քո տուն չեն թողնում․ պետք է լինել Դաշնակցության կողքը․ Իշխանյան



Ազգային ուժերի, և հատկապես  հայրենատեր սփյուռքահայերի նկատմամբ  օրվա իշխանությունների հետապնդումներն ինչի՞ մասին են խոսում․ Հովհաննես  Իշխանյանը, ով այսօր ներկա էր ԱԳՆ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային , ասաց, որ խորհրդային միության փլուզվելուց հետո Թուրքիան կրկին վերադրաձել է իր արմատներին ։

«Թուրքիան վերադարձել է իր արմատներին՝  շարունակելով 1915 թվականի  ծրագիրը․ այդ ծրագրի  մեջ մտնում է նաև հայախոս մարդկանց կաշառելն ու դավաճանության դրդելը , եթե նախորդ դարում հայ գործիչներին կրոնափոխ, դավանափոխ էին անում , որպեսզի իրենց ծառայեցնեն , 21-րդ դարում ձևերը փոխվել են»,-ասում է Հովհաննես Իշխանյանը։

« Հայաստանը զավթել են Թուրքիայի շահերը սպասարկող իշխանություններ, հայախոս թուրքեր․  հիմա այդ վիճակում ենք, բայց ավելի բարդ օրեր է ապրել հայ ժողովուրդը , այս վիճակից էլ ենք դուրս գալու  և մեր հայրենակիցները գալու են այն երկիրը, որը ժամանակին  կերտվել է  իրենց համար, մենք կվերադարձնենք այդ իրավիճակը»,- համոզմունք է հայտնում  նա։

Այսօր մեր խնդիրն է լինել Դաշնկացության կողքը , որովհետև բացի կուսակցությունը, մեր հայրենակիցներն են , պետք է հասկանալի լիներ, որ ի վերջո պետականությունն իրենք են ստեղծել ։ Ի՞նչ է նշանակում  Թուրքիայի կարգադրությամբ քո հայրենակիցներին քո տուն չեն թողնում»,-ասաց Հովհաննես Իշխանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ