02 08 2022

Ռուսաստանը դեռ համբերատար զգուշացնում է այս իշխանությանը․ Արամ Սարգսյան



«Ո՛չ Եվրոպա, Ո՛չ  ԱՄՆ-ը  չեն  պատրաստվում  մեր այս իրավիճակին խառնվել, որովհետև  այս վիճակն  իրենց ձեռնտու է աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Հայաստանը մի կիզակետում  է հայտնվել, երբ Ադրբեջան ն ու Թուրքիան փորձելու են գրկախառնվել և մեզ խեղդել  այդ գրկի մեջ։ Եվ այս իրավիճակում,  երբ միակ երաշխավորը Ռուսաստանն է, որը նաև իր շահերից ելնելով է ուզում պահպանի մեր տարածքը և մեզ , ուրեմն կնշանակի իշխանության կողմից երկակի  խաղեր տալը ևս մի անբարոյականություն է։ Այսինքն,  եթե դուք հիմա գիտեք, որ Ռուսաստանն է կանգնած Արցախում ու պաշտպանում ,  և եթե փորձում եք արևմուտքի կամ ԱՄՆ-ի հետ խաղեր տալ, նրանք ձեզ ցույց են  տալիս 3 մատի համապատասխան ձևը»,- «Հայելի» մամուլի ակումբում ասաց ՀԴԿ (Հայաստանի դեմոկրատական կուսակցություն) նախագահ Արամ Սարգսյանը։

«Այս իշխանություն կոչվածը բոլոր մեր  հարաբերությունները փչացնում է  բարեամ երկրների հետ։ Ռուսաստանը դեռ համբերատար զգուշացնում է այս իշխանությանը, բայց սրանք նորից  շարունակում են նույն խաղերը»,-ասաց Արամ Սարգսյանը

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ