02 08 2022

Իսկ Աշոդիգն ու Մայրամիգը թող ներեն, թող ներեն... Էդուարդ Սարիբեկյան

Իսկ Աշոդիգն ու Մայրամիգը թող ներեն, թող ներեն... Էդուարդ Սարիբեկյան

Էդուարդ Սարիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի օկուպացիոն ռեժիմը ամբողջովին դերի մեջ է: Այն արդեն ոչ թե համայն հայության հայրենիքն է, այլ կոնկրետ արտաքին ազդեցության գոտի՝ իր հաուլայտերով: Մայիս ամսին Նիդերլանդներում համապատասխան «ողջույնի» արժանանալուց հետո բնական էր, որ Նիկոլի ռեժիմը պետք է արգելի այնտեղի հայ ազգային գործիչների մուտքը Հայաստան:
Սյունեցիների պես չի կարող ոստիկանություն տանել, նվաստացնել ու հեռուստատեսությամբ ցուցադրել, բայց մուտքն արգելել կարող է ու դա է անում:
Անկախ իրենից, Նիկոլն իր ետևից այրում է բոլոր կամուջները կամ էլ նրա պատվիրատուները ստիպում են այդպես անել, որպեսզի վաղը դրսում թաքնվելու հույսն էլ կտրի: Հիմա Նիկոլը իսկապես վերածվում է անկյուն սեղմված հուսահատ առնետի, որի միակ փրկությունը մնում է իր թուրք պատվիրատուների բոլոր պահանջները կատարելը, որպեսզի գոնե դրա դիմաց Դեմիրճյանի առանձնատանը գոյատևի: Իսկ Աշոդիգն ու Մայրամիգը համաձա՞յն են այդ «ավինյոնյան» աքսորին:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ