01 08 2022

Շուտով երեւի նիկոլիստները կմտնեն եթեր ու կասեն՝ մենք ի՞նչ անենք,ռուսն է Արցախի պատասխանատուն. Շարմազանով

Շուտով երեւի նիկոլիստները կմտնեն եթեր ու կասեն՝ մենք ի՞նչ անենք,ռուսն է Արցախի պատասխանատուն. Շարմազանով

Պաշտոնապես հաստատվեց,որ Արցախում ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել

«Սա է նիկոլիզմի բերած խաղաղության դարաշրջանը։ 

Երբ պարտությունն ու կապիտուլյացիան փառաբանում ես,թշնամին ավելի է լկտիանում։

Շուտով երեւի նիկոլիստները կմտնեն եթեր ու կասեն՝ մենք ի՞նչ անենք,ռուսն է Արցախի պատասխանատուն ։

Դուք Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորից դարձրել եք «ճ» դասի կիսասուբյեկտ։

Բանակի հերն անիծեցիք,4-5 միլիարդի զենք ու զինամթերք թիղեցիք թշնամուն,հիմա էլ կասեք՝ նախկինները գցեցին մեր գրպանը։

Գլուխներդ տնկած ու՞ր հեղափոխություն արեցիք…

Ասեմ…

Հեղափոխություն արեցիք,որ պատերազմով կամ առանց պատերազմի ի՞նչ տալու է տաք ու Հայաստանը թուրքական ֆուռերի համար ասֆալտի ճամփա դարձնեք։

Հիմա սա էլ այդ օպերայի հերթական սերիան է,հա՞»,- գրել է Շարմազանովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ