30 07 2022

«Դիմադրության» շարժման կողմից բարձրաձայնված շեշտադրումները ձեռնտու չեն օրվա իշխանություններին և թուրք-ադրբեջանական կողմին․ Վարդևանյան



«Մեր նկատմամբ հակադարձումները  գալիս են օրվա իշխանության կողմից ՝ քաղաքական ռեպրեսիաներով  և թուրք-ադրբեջանական կողմից՝  սպառնալիքներով»,-այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ , պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով  Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի խոսքը,  որ իրենք «վճռականորեն կկանխեն Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ արվող գործողությունները»։

Նրա խոսքով  «Դիմադրության» շարժման կողմից բարձրաձայնված շեշտադրումները ձեռնտու չեն օրվա իշխանություններին և թուրք-ադրբեջանական կողմին։  

«Հենց այս կարճ ժամանակահատվածում  Թուրքիայի արտգործնախարարը մի քանի անգամ անդրադարձավ «Դիմադրության» շարժման գործողութուններին, իհարկե  ադրբեջանական հատուկ ծառայությունների հայտարարությունները նույնիսկ խոսում էին  «Դիմադրության» շարժման ներկայացուցիչներին կասեցնելու, վնասազերծելու մասին , բայց դա  որևէ ազդեցություն «Դիմադրության» շարժմանը չի ունենում»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ