Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ սեպտեմբերի 2-ին «Դիմադրություն» շարժում համահայաստանյան հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Նույն օրը հանրահավաքներ եւ միջոցառումներ տեղի կունենան նաեւ Արցախում։ Սա չի նշանակում, որ ընթացքում մենք անհրաժեշտության դեպքում հանրահավաքներ եւ շտապ հավաքներ չենք ունենալու։ Խնդրում եմ՝ որեւէ մեկը սա չշահարկի։ Մենք պարբերաբար լինելու ենք կապի մեջ, ուշադիր հետեւելու ենք աշխարհաքաղաքական բոլոր իրադարձություններին։ Որեւէ իրադարձություն մեր աչքից չի վրիպելու, անարձագանք չի մնալու»,- ասաց Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը