Դիմադրության շարժման նպատակները ու խնդիրները հստակ են․ Մենք պետք է ՝ կանխենք կենսական զիջումներ պարտադրող կապիտուլյացիոն նոր պայմանագրերի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցության որեւէ համաձայնության կայացում, կրկնում եմ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից բանակցելու մանդատ չունի: Համաժողովրդական անհնազանդության միջոցով պետք է հասնենք Նիկոլի հեռացմանը՝ լինի դա հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով։ Այս մասին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Պայքարը այս երկու ուղղություններով պետք է ընթանա զուգահեռ եւ լինի փոխլրացնող։ Եթե գնանք պաշտոնանկության (իմպիչմենտի) ճանապարհով ՝դրա համար անհրաժեշտ է բավարարել օրենքով նախատեսված երկու պահանջները՝ պաշտոնանկության իրավական-քաղաքական հիմքեր, և ժողովրդի կողմից վարչապետի թեկանածուի առաջադրում: Նիկոլի պաշտոնանկության իրավական-քաղաքական հիմքեր հստակ են և ամբողջությամբ ձևակերպված, իսկ ժողովրդի կողմից առաջադրվող թեկնածուն կորոշենք միասին այս հրապարակում»,- ասաց նա։
Մամուլի վերնագրերից, անհարկի շահարկումներից խուսափելու համար պատգամավորը մասնրամասնեց․ «խորհրդարանով պաշտոնանկության գործընթացը կմեկնարկենք այն ժամանակ, երբ հաջողության հասնելու բավարար հիմքեր լինեն։այսինքն որևէ քայլ և գործողություն ինքնանպատակ չի լինելու: Պարզ ասեմ նիկոլի հեռացման համար կա երկու ճանապարհ՝հրաժարական կամ պաշտոնանկություն, դրանցից որևէ մեկին հասնելու համար անհրաժեշտ է հանրային համաժողովրդական պահանջի գործնական դրսևորում, դա անելուց հետո թե որ ճանապարհով կհեռացնենք արդեն տեխիկական հարց է դառնում,հետևաբար պետք է կենտրոնանանք շարժումը ընդլայնելու, պայքարը համաժողովրդական դարձնելու խնդրի վրա»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը