Եվրոպան անցել է էլեկտրանէներգիան խնայելու քաղաքականությանը:
Տարբեր տնտեսագետների կանխատեսումներով՝ նման տեմպերով Եվրոպային սպառնում է էներգետիկ ճգնաժամ, իսկ պատճառը ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներն են, որոնք, ինչպես երևում է՝ ավելի շատ հարվածում են հենց Եվրոպային:
Օրերս այդ մասին բացահայտ հայտարարել էր Հունգարիայի վարչապետը: «Հակառուսական պատժամիջոցները չեն տապալել Մոսկվային, իսկ Եվրոպան կորցրել է արդեն չորս կառավարություն»,- հայտարարել է օրերս Վիկտոր Օրբանը:
Այն, որ Եվրոպական երկրները կանգնած են էներգետիկ ճգնաժամի առաջ ակներև է:
Այսպես՝ Գերմանիայի իշխանություններն օրերս իրենց քաղաքացիներին առաջարկել են ոչ այնքան ինտենսիվ կերպով ջեռուցել իրենց բնակարանը, ավելի քիչ հաճախել սաունա եւ նվազագույնի հասցնել ջրային պրոցեդուրաները՝ նշելով, որ բարդ ձմեռ է սպասվում:
Եվրոպայի Էներգոտիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը հայտարարել է, որ ԵՄ-ը կարող է այդեն այսօր գազի պահանջարկը սահմանափակելուն ուղղված գործարք կնքել:
Իսկ Ֆրանսիայում որոշել են տուգանել այն խանութներին, որոնք օդափոխիչը միացնելուն զուգահեռ դուռը բաց են թողնում: Նշվում է, որ նման դեպքում է էլեկտրաէներգիայի ծախսը աճում է 20%-ով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը