25 07 2022

Չալաբյանի հանդեպ կիրառվողը Հայաստանում տեռորի ժամանակների՝ 37 թվի նախանշանն է. Սողոմոնյան



ՀՀ-ում խախատված է Սահմանադրական կարգը, և մեկ անձի կողմից իշխանության բոլոր թևերի իրավազորությունները ուզուրպացված են, և ի ապացույց այս հայտարարության ես երեք փաստ կարող եմ նշել: Ասուլիսի ընթացքում ասաց «Համախմբում» նախաձեռնության անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը:

«Թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ Դատախազության, թե՛ դատարանների կողմից քաղաքական պատվերի կատարում, երկրորդ՝ Ավետիք Չալաբյանի գործով ԱԺ մեկ խմբակցությունը մեկ մարդու նման քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն է կատարում, որպեսզի Ավետիք Չալաբյանին մեղսագրվող հոդվածը շարունակի պարունակել հանցակազմ, երրորդ՝ պետական իշխանություններից անկախ հանդիսացող Կենտրոնական բանկը, որի խորհրդի անդամ է Ավետիք Չալաբյանի եղբայրը, իշխանության թելադրանքով հալածանք է սկսում նաև նրա եղբոր՝ Արա Չալաբյանի նկատմամբ՝ նպատակ ունենալով հեռացնել նրան աշխատանքից և դրանով ազդել Ավետիք Չալաբյանի վրա»:

Մենուա Սողոմոնյանը նաև հավելեց, որ Ավետիք Չալաբյանի հանդեպ կիրառվող քաղաքական հետապնդումը Հայաստանում տեռորի ժամանակների, 37 թվի նախանշանն է. «Եթե մենք անտարբեր ենք մնում, մենք պետք է ակնկալենք, որ այսպիսի դեպքերը մտնելու են յուրաքանչյուրիս տուն»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ