23 07 2022

Մի' զարմացեք, որ ՀՀ-ում ԲՈՒՀ դիմողների թիվը նվազել է, ինչ ցանես, այն էլ կհնձես. Վահե Գրիգորյան

Մի' զարմացեք, որ ՀՀ-ում ԲՈՒՀ դիմողների թիվը նվազել է, ինչ ցանես, այն էլ կհնձես. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի' զարմացեք, որ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող և ԲՈՒՀ դիմողների թիվը կտրուկ նվազել է. ինչ ցանես, այն էլ կհնձես:

Նրանք նայում են երկրի ղեկավար վարչապետ կոչեցյալին և հասկանում են, որ առանց բարձրագույն կրթության կարող են պետության ղեկավար դառնալ...

Նրանք նայում են Ազգային ժողովի նիստերը և հասկանում են, որ առանց բարձրագույն կրթության կարելի է պատգամավոր դառնալ...

Նրանք նայում են կառավարության նիստերը ու լսում են, որ առանց բարձրագույն կրթության կարելի է ոստիկանությունում պարեկ աշխատել և ուսուցչի 5-6 ամսվա աշխատավարձ մեկ ամսում ստանալ...

Նրանք նայում են, թե ինչպես է երկրի ղեկավարը հպարտանում, որ ուսուցիչը աշխատանքից դուրս է գալիս ու դառնում պարեկ...

Նրանք նայում են իրենց շուրջբոլորը և տեսնում են, թե ինչպես են տարբեր տարիների ընթացքում տարատեսակ տգետ-տխմարներ դարձել միլիոնատեր...

Ինչ տեսնում են, այն էլ սովորում են...

Ցտեսություն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ