22 07 2022

ՔՊ-ն որոշել է նորից ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով նիստ անել

ՔՊ-ն որոշել է նորից ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով նիստ անել

Ազգային ժողովի խորհուրդն այսօր ժամը 10։30-ին արտահերթ նիստ է գումարելու ՔՊ-ականների օրակարգով՝ Ազգային ժողովի ընդդիմադիր 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։

Այդ ցուցակում ընդգրկված չէ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանը։

Նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվել էր, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին. այդ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով: ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշել է չդիմել ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ միջնորդությամբ։ Նա «մի քանի պատճառներից» երկուսն էր նշել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ