21 07 2022

Զարեհ Սինանյանը ԱԱԾ-ի առաջարկը դրական փոփոխություն չի համարում



Կարծում եմ դա հայրենադարձության վրա չի ազդի, որովհետև մարդիկ, որոնք նպատակ ունեն այլադարձվելու, ի վերջո, կարող են գալ, 60 օր անցկացնել այստեղ և նոր դիմեն քաղաքացիության համար: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի առաջարկին, որով ցանկանում են խստացնել սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը:

«Այլ հարց է, որ ընդհանուր առմամբ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստով, դրական փոփոխություն չէ, հետևաբար մեր գերատեսչությունը այս փոփոխությանը կողմ չէ: Մենք մեր դիրքորոշումը հայտնի ենք դարձրել»:

Հարցին՝ ինչով էր պայմանավորված այս փոփոխությունը, Սինանյանը պատասխանեց՝ ԱԱԾ-ին պետք է հարցնեք:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ