Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը հայտնել են Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։
Պատճառը դիմումում նշված չէ։
Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանն այն դատավորն է, որը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։ Նշենք, որ հուլիսի 15-ին դատական նիստի ընթացքում պրոդյուսերը մահացել էր։
Հիշեցնենք, որ Գրիգորյանին մեղադրում էին ՀՀ ՔՕ 226-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը