18 07 2022

Իշխանության թիրախում ազգային արժեքներ կրողներն են․ թիրախները պատահական չեն ընտրում․ Լարիսա Ալավերդյան

Իշխանության թիրախում ազգային արժեքներ կրողներն են․ թիրախները պատահական չեն ընտրում․ Լարիսա Ալավերդյան

Քաղաքական հայացքներով պայմանավորված քրեական հետապնդումների, կալանքի կիրառման չարաշահումների,  այդ համատեքստում նաև մարդու իրավուքնների խախտումների մասին խոսել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

Տիկին Ալավերդյան, ստեղծվել է մի իրավիճակ, որ օրվա իշխանությունները կալանքն օգտագործում են քաղաքական հաշվեհարդարների նպատակով՝  ընդհուպ մարդու կյանքին ու առողջությանը վնասելու աստիճան․ շատերի գնահատմամբ նախադեպը Արմեն Գրիգորյանի մահն էր, այսօր վտանգված է նաև՝ Նարեկ Մանթաշյանի առողջությունը․  նման քայլերով իշխանությունն ի՞նչ խնդիր է ուզում լուծել ։

Արդեն 5րդ տարին է,  որ այս իշխանությունների կողմից օգտագործվում է, զուտ, որպես քաղաքական  կարծիքի ու դիրքորոշումների համար պատիժ ։ Դատավոր տիկին Ալեքսանյանն արդարացրել է՝  քաղաքական հրաման հանդիսացող  իր բոլոր գործողություները՝ միայն  մտահոգվելով, որ ընդամենը մարդ է մահացել , իսկ դա նշանակում է, որ այս տարիների ընթացքում այս դատական իշխանության  ներքո ձևավորվել է  մի խավ, որը պատրաստ է կատարել, վերևից տրվող,  ցանկացած  հանցավոր հրաման։  Այս իշխանությունները սիրով իրականացնում են այն խնդիրը, որ իրենց առջև դրված է ․ այն է՝  Արցախը բռնակցել Ադրբեջանին, Հայաստանը դարձնել  Թուրքիայի կցորդ։ Այն, ինչ  իրենք  անեն չի արժանանալու միջազգային հարության կողմից դատապարտման։  Արմեն Գրիգորյանի մահն այս իշխանություններին չի կանգնեցնելու,  հակառակը՝  նման դեպքերով   արձանագրում են իրենց հերթական հաջողությունը։  Արդյո՞ք կարողանալու են հաջողել   քաղաքական ուժերը, որոնք որ դիմադրում են այս քայաքայիչ աղանդ հանդիսացող  իշխանությանը․ կախված է նրանից թե որքանով կմոբիլիզացնեն  և կաշխատեն՝  հենց հասարակության առողջացման ուղղությամբ ։

Երկու օր առաջ էլ Նարեկ Մանթաշյանի փաստաբանն էր ահազանգում  նրա  առողջական վիճակի մասին՝  նշելով, որ  ՔԿՀ-ում  անհրաժեշտ դեղեր չեն տրամադրում, ինչով պայմանավորված ավելի է ծանրացել Մնաթաշյանի առողջական վիճակը։   Միտումնավոր  մարդուն առողջական խնդիրների առջև կանգնեցնելը,  մարդու իրավուքների  տեսանկյունից, ինչքանո՞վ է դատապարտելի։

Մարդու իրավունքների տեսանկյունից դատպարտելի է , բայց  այս ամենը քաղաքական դաշտում են դիտարկելի․ իշխանությունները թիրախները պատահական չեն ընտրում,   ոչնչացնում են  ազգային, բարոյական, մտավոր արժեքներ կրողներին։  Հիշենք եիտթուրքերի քաղաքականությունը , որի թիրախ էին դարձել հայազգի մտավորականությունն ու հոգևոր դասը։ Եթե  նայեք ադրբեջանցիների կողմից Կարեն Պետրոսյանին ձերբակալելու և այս իշխանությունների կողմից Արմեն Գրիգորյանին ձերբակալելու տեսագրությունները, տարբերություն չեք գտնի։   Մեր հասարակությունը չի գիտակցում, որ այս իշխանոըւթյունները չեն ընդունում այլակարծություն, նրաք ընկալում են բոլորին՝ որպես թշնամի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ