15 07 2022

Փաշինյանն ընդունեց ադրբեջանցինին, իսկ Փափազյանի մուտքն արգելվեց. Ավետիք Իշխանյան

Փաշինյանն ընդունեց ադրբեջանցինին, իսկ Փափազյանի մուտքն արգելվեց. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.

«Ամիսներ առաջ ինչ-որ համաժողովին մասնակցելու համար  Հայաստան էին ժամանել երկու ադրբեջանցի պատգամավորներ։ Նրանց ընդունեց վարչապետ կոչեցյալը։ Նրանք Երևանից լուսանկարներ հրապարակեցին, հայտարարելով, որ այն իրենց պատմական հայրենիքն է և շուտով վերադառնալու են։

Վարչապետի գրպանային ԱԱԾ-ն ոչ միայն նրանց չհայտարարեց որպես անցանկալի անձանց և չվտարեց, այլև «խորիմաստ» լռեց։

Իսկ ֆրանսահայ ականավոր ազգային գործիչ Մուրադ Փափազյանը համարվում է անցանկալի անձ և նրա մուտքը Հայաստան արգելվում է։ Մեկնաբանություններն ավելորդ են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ