11 07 2022

Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու միջազգային պահանջ գոյություն չունի. Իշխան Սաղաթելյան



Եվրոպական խորհրդարանում բոլոր հանդիպումների ժամանակ  գլխավոր օրակարգը եղել է Արցախը, արցախյան  բանակցությունների գործընթացը, ՀՀ անվտանգությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Օրակարգում եղել է նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակը:

Սաղաթելյանը բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:

«Այն բոլոր հանդիպումները, որ ես ունեցել եմ, պատահական մարդիկ չէին, Հայաստանի հարցով կարծիք ձևավորող, դիրքորոշում ու  տեսակետ հայտնող պաշտոնյաներ էին, հստակ ու ընդգծված նշաձող իջեցնելու պահանջ գոյություն չունի», - ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ