Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մեր գործը Քննչական կոմիտեում է, որևէ շարժ չկա, Քյարամյանն ասում էր, որ կկանչի Փաշինյանին հարցաքննության, բայց այդպես էլ չկանչեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայրը:
«Մենք ուզում ենք, որ այդ գործը տեղափոխվի ԱԱԾ, այդ կառույցը պետք է վերջապես ծառայի հայրենիքին: Ես գիտեմ, որ իմ երեխեն զոհվել է դավաճանի պատճառով, մեղավորները պետք է պատժվեն»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը