05 07 2022

Ցավոք, մենք այսօր Սահմանադրության գերակայություն չունենք. Արամ Վարդևանյան



Հուլիսի 5-ին ըստ ավանդույթի մենք իրար շնորհավորել ենք Սահմանադրության օրվա կապակցությամբ, իրավաբաններն առհասարակ միշտ այս օրը նշում են, որովհետև իրավաբանության մեջ կա մեկ հիմնական առանցքային փաստաթուղթ՝ Սահմանադրությունը, բայց ցավոք, մենք այսօր Սահմանադրության գերակայություն չունենք: Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության երթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Մենք ունենք մի իրականություն, որտեղ օրվա իշխանությունները, որ այսօր իբր ժողովրդից՝ մեզնից պաշտպանում են Սահմանադրական դատարանը ոստիկանական ուժերով, եկել շրջափակել էին այս տարանը: Պատկերացնում եք՝ օրվա իշխանությունը գա ու շրջափակի սահմանադրական դատարանը, որ դատավորները մուտք չգործեն ու հենց այդ օրվանից արդեն ջրբաժան է եղել Սահմանադրության ու իշխանության միջև: Այս իշխանությունը մեկ բան գիտի՝ անտեսել, ոտնահարել, ձերբակալել Սահմանադրությունը»: 

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ