Ձայնագրության հրապարակումը ի ցույց դրեց, որ ՀՀ-ն իրավական պետություն չէ, այլ օրվա իշխանությունները զբաղված են իրենց քաղաքական մահակի կառուցմամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը:
«Ջհանգիրյանը ինքն է խոստովանում, որ քրգործեր հարուցվել են քաղաքական իշխանության ցանկությամբ, արդեն 4 տարի է՝ Հայաստանում չկա արդարադատություն: Այսօր Հայաստանում մեռել է անկախությունը՝ այդ թվում նաև փաստաբանական և լրագրողական համայնքի»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը