04 07 2022

Ըստ Չավուշօղլուի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խանգարում է ընդդիմությունը

Ըստ Չավուշօղլուի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խանգարում է ընդդիմությունը

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գլխավոր խնդիրը Երեւանի իշխանությունների վրա գործադրվող ճնշումն է:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական "Անադոլու" գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ ավստրիացի գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպման ժամանակ:

Նա ընդգծել է, որ Անկարան հանդես է գալիս Երեւանի հետ երկխոսությունը շարունակելու օգտին եւ պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը:

«Ճնշումը թույլ չի տալիս Երեւանին համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ճանապարհին:  Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության։ Տարածաշրջանը երկարաժամկետ խաղաղության կարիք ունի», - ասել է Չավուշօղլուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ