Yerevan.Today-ի տեղեկությամբ՝ ԱԱԾ-ի կողմից «բացահայտված» պետական դավաճանական գործակալական ցանցի 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել՝ օրեր առաջ։
Սա շարունակությունն է նախօրեին մամուլում պայթած սկանդալային հարցազրույցի՝ ձերբակալված «պետական դավաճանական գործակալական ցանցի» անդամ Վարդենիսի հրամանատար Գարիկ Էլոյանի հետ քրգործը կարճվելու և նրա ազատ արձակման մասին։ ԱԱԾ ֆեյք ու կասկածելի օպերացիաների զավեշալի բացահայտումները թիրքաախավորված զինծառայողներն են անում։
Yerevan.Today-ին հայտնի է դարձել Գարիկ Էլոյանից բացի՝ երկրորդ «հերոսի»՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող, բայց նաև ամենածանր մեղադրանքից մաքրվող 2-րդ զինծառայողի տվյալները՝ 42-ամյա Դ․Թովմասովը, որը Վեդիից է, Արարատի N զորմասի պայմանագրային զինծառայող է ու կալանավովել է ս/թ փետրվարի 10-ին։ ԱԱԾ մեկուսարանից ազատ է արձակվել գործը դատարան չհասած՝ հունիսի 10-ին։
Նրան ազատ արձակելու հիմքը ԱԱԾ քննչական դեպարտամենտին ներկայացված բավարար ապացույցների բազան է, որ անգամ նախաքննական փուլում է ապացուցել՝ զինծառայողն անմեղ է, Թովմասովն իրեն մեղասգրված ամենածանր հանցագործության հետ առնչություն չունի։ Ահա այդ հիմքով էլ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է հունիսի 10-ին ու, փաստորեն, հինգ ամիս կալանավայրում փակվելուց, անունն արատավորելուց հետո Թովմասովն ազատ է արձակվել։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց Թովմասովի շահերի պաշտպան Արմեն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Դ․ Թովմասովը հիասթափված է, այլևս չի ցանկանում վերադառնալ ծառայության։ Տղամարդն ամաչում է և չի ուզում վերադառնալ ծառայության՝ իրեն հանիրավի ամամենածանր հանցագործության մեջ մեղադրելու և կալանավորելու պատճառով։
Դ․ Թովմասովը բազմամյա զինծառայող է, նա ապրում է մարզում և ունի ընտանիք, հարազատներ, լայն միջավայր, անչափահաս՝ 1 տարեկան և 5 տարեկան երկու երեխա է խնամում։ Հարազատների խոսքով՝ փաստացի Թովմասովին «փուռն է տվել» պետական քաղաքականության ապարատը և սացվում է՝ տղամարդուն խայտառակ արեցին միայն մի բանի համար, որ մաքրեն ուրիշներին։
«Ողջ պետական համակարգը լծված է 44-օրյա պատերազմի պարտությունն ու կորուստները արդարացնելու գործին, ԱԱԾ-ն ամեն օր Նիկոլ Փաշինյանին հասցեագրված պետական դավաճանի պիտակը պոկելու սցենարներ է մոգոնում՝ դավաճանի խարանը կապելով բանակին՝ զորքին ու հրամկազմին։ Ամիսը մեկ-երկու անգամ ԱԱԾ-ն իբր բացահայտում է 200 կամ 400 դոլարով թշնամու հետ համագործակցող դավաճանանական գործակալական ցանցեր՝ հրամանատարներ է ձերբակալում, կողպում է մի ամբողջ Գենշտաբ, որ թշնամուն ուրախացնի»,-ասում էր տեղի բնակիչներից մեկը։
Հայաստանի քաղաքացիները միայն վերջին 5 ամսում 6 պաշտոնական հաղորդագրություն են ընթերցել ու տեսանյութեր դիտել ԱԱԾ բացահայտած՝ բանակի ներսում գործող պետական դավաճանների գործակալների մասին և արդարացիորեն մի հարց է ծագում՝ այդ ու՞մ բացթողումն է գտնում ԱԱԾ-ն, ո՞ւմ չկատարած աշխատանքի հետևանքն է ծնել այդքան դավաճաններ, եթե իրականւոմ այդպես է․․․ Ինչո՞ւ ՀՀ ազգային անվատանգություն երաշխավորող մարմինը չի բացահայտել ու չի կարողացել պատերազմից առաջ, այդ օրերին որսալ- կանխել ինֆորմացիոն արտահոսքերը թշնամուն ապահովելու փուլում։
Տարօրինակ զուգադիպությամբ այսօր՝ ընդդիմադիրների շարժմանը զուգընթաց է ԱԱԾ-ն Փաշինյանին արդարացնող ինտենսիվ բացահայտումներ անում՝ իր բացթողումների դաշտում։ Բայց, ինչպես երևում է, կալանավորվածներն էլ ազատ են արձակվում՝ առանց ԱԱԾ կողմից նույնպիսի աղմկալից հայտարարությունների։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը