Անկարան առաջարկում է Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումն անցկացնել այդ երկրներից մեկում:
Նման առաջարկով հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
Նա նաև հավելել է, որ այ բանակցությունների յուրաքանչյուր փուլում Անկարան խորհրդակցում է Բաքվի հետ:
Անկարան եւ Երեւանը 2021 թվականի դեկտեմբերի սկզբին տվեցին հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը:
Հատուկ ներկայացուցիչների առաջին երեք հանդիպումները տեղի են ունեցել Մոսկվայում եւ Վիեննայում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը