29 06 2022

Իշխանությունը մեր թշնամուն բերել մտցրել է պետության ննջարանը և մեղադրում է ամերիկաներին ու ռուսաստաններին. Հակոբյան



Մեր՝ պետության, նախաձեռնությամբ է, որ մենք հասել ենք այս օրվան: Ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:

«Մեր ռազմավարական դաշնակցին մենք մեր պահվածքով բացատրեցինք, որ շատ անվստահելի գործընկեր ենք, որովհետև շատ կրքոտ սեր կարող ենք խոստանալ օրվա մի հատվածում քեզ՝ որպես ռազմավարական դաշնակցի, բայց օրվա երկրորդ կեսից այդ նույն կրքոտ սերը խոստանալ Բրյուսելին, Ամերիկային ու ասել՝ ոնց անենք, որ կարողանանք մեր ռազմավարական դաշնակցի ազդեցությունը պակասեցնել տարածաշրջանում: Եվ, բնականաբար, յուրաքանչյուր պետություն ունի իր ազգային-պետական շահը, որոնք մեզ հետ դաշնակցային հարաբերությունների մեջ էին, հասկացան, որ այս անվստահելի գործընկերոջ հետ մենք գործ  չունենք»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ