29 06 2022

Շիրակի մարզպետարանն արգելում է իր աշխատակիցներին ժամը 6-ից հետո և հանգստյան օրերին լինել մարզպետարանում

Շիրակի մարզպետարանն արգելում է իր աշխատակիցներին ժամը 6-ից հետո և հանգստյան օրերին լինել մարզպետարանում

Yerkir.am-ը գրում է.

ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանի արկածները Շիրակի մարզպետի պաշտոնում շարունակվում են: Այս անգամ էլ նա տարօրինակ, անտրամաբանական հանձնարարական է հրապարակել:

Այսպես՝ Yerkir.am-ի ձեռքում հայտնված փաստաթղթում հրամայվում է «աշխատանքային օրերին ժամը 18:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին բացառել ՀՀ Շիրակի մարզպետարանի շենք աշխատակիցների ու քաղաքացիների մուտքը»:

Նման որոշումը նվազագույնը ոչ պրոֆեսիոնալ է ու անտեղի: Փաստորեն, եթե մարզպետարանի որևէ աշխատակից, որին հանձնարարված է որևէ աշխատանք-առաջադրանք` հաջորդ օրն առավոտյան հանձնելու համար, չհասցնի այն կատարել, 6-ից հետո այլևս չի կարող մնալ և ավարտել իր աշխատանքը` թողնելով այն կիսատ:

Կամ՝ մարզի որևէ խնդիր լուծելու համար մարզպետարանի աշխատակիցը շաբաթ կամ կիրակի օրերին չի կարողանալու մտնել իր աշխատասենյակը, իսկ մարզի խնդիրները պետք է սպասեն մինչև երկուշաբթի:

Բացի դրանից՝ որևէ հրատապ դեպքի պարագայում Շիրակի մարզի բնակիչները չեն կարողանալու իրենց խնդիրներով դիմել մարզպետարան, քանի որ աշխատանքային ժամերից դուրս և շաբաթ-կիրակի մարզպետարանը փակ է բոլորի համար:

Փաստացի, Շիրակի մարզի բնակիչների համար «ապագա կա» միայն աշխատանքային ժամերին և օրերին,  իսկ մնացած ժամերին ու օրերին նրանք մատնված են անուշադրության:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ