Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պարտվե՞ց արդյոք Ռենդլ Մաքմրֆին "Թռիչք կկվի բնի վրայով" , երբ չկարողացավ պոկել հատակից ծանր լվացարանը։
Երբ հիվանդանոցային համակարգը իր ամբողջ պատժիչ մեխանիզմը միացրեց նրան կոտրելու համար։
Առաջին հայացքից, միգուցե։
Բայց Ռենդլը ասեց- "Ես գոնե փորձեցի"։
Ու Ռենդլի ասածին հետևելով հնդկացի Վոժդը պոկեց հատակից լվացարանը, ջարդեցին պատուհանը և հայտնվեց ազատության մեջ։
Պարտվե՞ց արդյոք 1994ին Ադրբեջանը ստորագրելով ստորացուցիչ եռակողմը։
Առաջին հայացքից, միգուցե։
Բայց ուժ գտավ իր մեջ, մերժեց էլչիբեյիզմը` անպատասխանատվությունը, պոպուլիզմը ու դեմագոգիան, ու սառը պրագմատիզմով շարժվեց դեպի նոր եռակողմը։
Պարտվո՞ւմ է արդյոք Դիմադրության շարժումը։
Առաջին հայացքից, միգուցե։
Բայց շարժման ընթացքում ձևավորվում է ամբողջապես նոր քաղաքացին, հայ քաղաքացին, պետությունը իրականում սիրող քաղաքացին։
Մերժելով նիկոլիզմը`
անպատասխանատվությունը, պոպուլիզմը ու դեմագոգիան։
Որը տառապանքներով, ստորացումներով ու կորուստներ ունենալով, դուրս է եկել ամբողջ աշխարհի դեմ` Իր երկրում արժանի ապրելու տեսլականը ձևավորելոու համար։
Որն ձևավորելու է նոր զինվորական, նոր աածական, նոր ոստիկան։
Նոր ուսուցիչ։ Նոր բժիշկ, նոր քաղաքացի։
Ստացվե՞լու է։ Չգիտեմ։
Բայց մենք առնվազն պետք է փորձենք դա անել։
Մինչև ստացվի։ Մինչև մեզ ձեռնտու նոր երկկողմ, եռակողմ, քառակողմ, եսիմքանիկողմը, բայց ստացվի։
Well, I tried, didn't I?
Goddamnit, at least I did that.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը