«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«30-ի հասնող հեղինակավոր լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել կենսաբանական միավորի ասուլիսին, քանի որ բոլոր հարցերը նրան արդեն տրված են, բոլոր որակումները, գնահատականները, պիտակները տրված են, ավելին ասել հնարավոր չէ, ուղղակի ամոթ է:
Սրան ի՞նչ հարց տաս, ի՞նչ պատասխան ակնկալես, նոր սու՞տ, նոր կեղծի՞ք, նոր դավաճանությու՞ն:
Բոլոր ստերն ու կեղծիքները բացահայտված են, նրա դավաճանության բոլոր դրվագները պարզ են: Հասկացողներն արդեն վաղուց հասկացել են, չհասկացողներին որևէ բան բացատրելն այլևս անօգուտ է. ժամանակի ընթացքում կհասկանան:
Նա այլևս ավարտված է, թե որպես մարդ, թե որպես քաղաքական գործիչ, նա այլևս իշխանություն չունի Հայաստանում, նրա հետ խոսլու, հարց ուղղելու կամ բանավիճելու ՈՉ ՄԻ պատճառ չկա:
Իր փոխարեն ինքնասիրություն ու արժանապատվություն ունեցող ցանկացած մարդ վաղուց հրաժարական էր տվել, իսկ պատվախնդիրը՝ ինքնասպան էր եղել:
Բայց սա ոչ միայն դեռ շնչում է, այլև դեռ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը ու ասուլիսներ է կազմակերպում . . .»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը