25 06 2022

Մեր աչքի առջև նոր հակահայկական նպատակներ են ձևավորվում ու կյանքի կոչվում, իսկ պաշտոնական Երևանը լուռ է. Քաղաքագետ

Մեր աչքի առջև նոր հակահայկական նպատակներ են ձևավորվում ու կյանքի կոչվում, իսկ պաշտոնական Երևանը լուռ է. Քաղաքագետ

Լավրովի՝ Բաքվում արված երեկվա հայտարարություններից մի կարևոր կետ, կարծես, դուրս է մնացել հասարակության ուշադրությունից։ Այս մասին թելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը.

«Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների ու գործունեության մասին՝ վերջինս ասել է, որ դրանք բոլորն այլևս արդիական չեն, բացի վերջնական նպատակից։ 

«Իսկ վերջնական նպատակը հենց այն էր, որպեսզի ազատագրվեն Ղարաբաղը շրջապատող շրջանները և լուծվեն բուն Ղարաբաղի և նրա բնակչության կենսագործունեության հարցերը»։

Համաձայնվեք՝ ստոր նպատակադրում է։ Եվ հարց է առաջանում, թե դա ու՞մ նպատակն էր՝ Մինսկի խմբում համանախագահող բոլոր երկրների, թե՞ նրանցից ոմանց։ Որովհետև միջնորդների հայտարարություններում մինչ այս նման նպատակ մենք երբեք չենք տեսել։ Ճիշտ հակառակը՝ նպատակը հայտնի սկզբունքների վրա հիմնված, հայկական և ադրբեջանական կողմերի համար ընդունելի խաղաղությունն էր։

Մի բան կարող եմ միայն վստահ ասել՝ Հայաստանը նման նպատակ չի ունեցել։ Եվ սա միանշանակ է։

Ինչպես նաև միանշանակ է այն, որ մեր աչքի առջև նոր հակահայկական նպատակներ են ձևավորվում ու կյանքի կոչվում։ Իսկ պաշտոնական Երևանը լուռ է։ Խոսելիս էլ, փաստորեն, հավանություն է տալիս Բաքվում մշակված օրակարգի դրույթներին։

Լավրովը երեկ հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգիստի մասին։ Տեսնենք, թե Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն սգո սրահ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ