«Կտեր տալու» ու «ճիտին պարտքի» մասին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի այսօրվա հարցազրույցը խայտառակ ձայնագրությունից ավելի խայտառակ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
««Կտեր տալու» ու «ճիտին պարտքի» մասին Ջհանգիրյանի այսօրվա հարցազրույցը խայտառակ ձայնագրությունից ավելի խայտառակ էր, մարդ էլ օր ծերության այսպիսի վախճան արձանագրի։ Հրաժարականից առաջ Նիկոլը որոշել է մի հատ էլ ինքը ստորացնի տիկին Անդրեա Վիկտորինի սիրելի «բարեփոխիչ» Ջհանգիրյանին, Նիկոլը հո գիտի զրույցի մյուս դրվագները… Միակ խորհուրդը՝ շուտ գրի, գնա( չշփոթել կուտ տալու հետ)»,- գրել է Ագնեսա Խամոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը