23 06 2022

Իմ վզին դրածը, նկատի եմ ունեցել, որ դա իմ ճիտին պարտքն է․ Ջհանգիրյանի պարզաբանումը

Իմ վզին դրածը, նկատի եմ ունեցել, որ դա իմ ճիտին պարտքն է․ Ջհանգիրյանի պարզաբանումը

Պարոն Վարդազարյանը խնդրել էր ԲԴԽ անդամներին, որ իմ նկատմամբ վարույթ հարուցեն։ Այս մասին «Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Հարցին, թե ինչի մասին էին իր վրա ճնշումների մասին արտահայտությունները, Գագիկ Ջհանգիրյանն ասաց.

«Երբ ասել եմ իմ վզին դրածա, նկատի եմ ունեցել, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե ինչ որ մեկն ինձ պարտադրել է։ Խոսքը դատաիրավական բարեփոխումների մասին է, դա իմ ճիտին պարտքն է, ստանձնել եմ կամավոր բարեփոխման ընթացքի կատարումը, ստանձնել եմ դեռ 1990 թվականից»։

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ուզում է հայցել նաև մայրերի, կանանց, քույրերի, աղջիկների ներողամտությունը, որ հակառակ իր կամքի այլ միջավայրում, տղամարդկանց շրջապատում, փակ միջավայրում արտահայտած որոշ անվայելուչ արտահայտություններ, իր վրիպման արդյունքում հանրայնացվեցին. «Զղջում եմ դրա համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ