22 06 2022

Ջհանգիրյանի կողմից փորձ է արվում իր կողմից արդարադատության բռնաբարման փաստը լռեցնել․ Արսեն Բաբայան

Ջհանգիրյանի կողմից փորձ է արվում իր կողմից արդարադատության բռնաբարման փաստը լռեցնել․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն գրել է.

«ԲԴԽ գործող նախագահ Ջհանգիրյանի կողմից փորձ է արվում իր կողմից արդարադատության բռնաբարման փաստը լռեցնել՝ թեման շեղելով դեպի «հացի սեղան»:

Որոշ հանրային գործիչներ էլ հոժարակամ ընդունում են այս հնարքը և դառնում դրա տարածողը:

Լավ, քննարկենք հենց այդ լույսի ներքո: Այսինքն դուք համարում եք, որ հացի սեղանին մարդուն քաղաքական շանտաժ անելը հենց հացի խորհրդանշականության մե՞ջ է: Այսինքն ո՞նց, դու մարդուն հացի սեղանի շուրջ ասում ես կդատվես, եթե սա չանես և չես դատվի, եթե սա անես ու հետո ուրիշին հացի սեղանի շուրջ եղած խոսակցությունը հրապարակելու համար մեղադրո՞ւմ ես:

Բա, որ ամբողջ պետական համակարգով հարձակվել եք դատավորի ու նրա ընտանիքի անդամների վրա և վախեցնում եք ՍԴ-ի օրը գցելով, բա ի՞նչ էիք ակնկալում, որ մարդը պիտի հնազանդվի ու չպաշտպանվի՞:

Ո՞ւմ է ձայնագրել, ինչո՞ւ է ձայնագրել, ինչո՞ւ հրապարակեց... այս հարցերի պատասխանները մտքում ունե՞ք: Հենց ազնիվ լինեք ու պատասխաններից չվախենաք՝ այլևս ոչինչ չեք խոսի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ