21 06 2022

Մենք իրավունք չունենք չօգտագործել իմպիչմենտի գործիքը. Ագնեսա Խամոյան․ News.am

Մենք իրավունք չունենք չօգտագործել իմպիչմենտի գործիքը. Ագնեսա Խամոյան․ News.am

News.am-ը գրում է․ Արթուր Վանեցյանը նպատակահարմար է գտել այս փուլում մանդատը վայր դնել, ինչն իր որոշումն է, բայց կարեւոր եմ համարում ընդգծել, որ Վանեցյանը եւս արձանագրեց, որ բոլորիս նպատակը մեկն է՝ հասնել այս իշխանության հեռացմանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանն՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մանդատից հրաժարվելու հայտարարությանը։

Արթուր Վանեցյանը մանդատից հրաժարվել է, որովհետեւ ըստ նրա՝ քաղաքացիները իրենց քվե էին տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու եւ երկիրն աղետից դուրս բերելու համար, բայց այս խորհրդարանը դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։

«Խորհրդարանի գործունեության մասին դեռ խորհրդարանում եղած ժամանակ ավելի կոշտ ձեւակերպումներ ենք տվել, դրանից հետո մեր գնահատականներում այս խորհրդարանի իշխանական հատվածի որակի մասին ոչինչ չի փոխվել։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք ունենք մեկ գործիք, այն է՝ իմպիչմենտի պրոցես սկսել, եւ ես չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք այդ գործիքը չօգտագործել։

«Հայաստան» խմբակցության խորհրդարանական գործունեության մասով կարող եմ արձանագարել, որ այս պահին բոլոր պրոցեսները փողոցում են, խորհրդարան վերադարձը պայմանավորված է բացառապես մեր օրակարգով, ինչպես օրինակ, վերջերս արտահերթ նիստ նախաձեռնեցինք, որին սակայն ՔՊ–ական պատգամավորները չեկան։ Կարծում եմ՝ այս շարժման մեջ որեւէ մեկը գերի չէ այդ մանդատին»,– հավելեց Ագնեսա Խամոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ