21 06 2022

Բերձորն ու Աղավնոն կորցնելու իրավունք չունենք․ Դավիթ Ջամալյան



«Արցախում և ՀՀ սահմաններին այլևս որևէ թիզ հող կորցնելու իրավունք չունենք ։ Աղավնոյի գյուղապետին ճանաչում եմ՝ նվիրյալ մարդ է։ Նրան կոտրել հնարավոր չի։ Այդ մարդիկ եկել են Սիրիայից, մասնակցել 2016թ․-ի մարտական գործողություններին։ Հողից կառչած հայ բնակչություն լինելը շատ կարևոր ռեսուրս է։ Իսկ Ադրբեջանը բազմիցս խախտել է նոյեմբերի իննի պայմանավորվածությունը, ըստ որի՝ Բերձորը պետք է դատարկվի նոր ճանապարհի կառուցումից հետո միայն։ Եթե այստեղ լինեն պետականակենտրոն ուժեր, կարծում եմ, այդ հարցը չի էլ բարձրանա»,-«Հայելի» մամուլի ակումբում , անդրադառնալով տեղեկություններին, որ հուլիսին ՀՀ իշխանությունը պատրաստվում է Ադրբեջանի վերահսկողությանը թողնել Բերձորն ու հարակից գյուղերը՝ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Դավիթ Ջամալյան Նա նշեց․

«Իսկ եթե ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի, և  այս իշխանությունն այստեղ լինի, Ադրբեջանն էլ նման հարց դնի, ապա Արցախի սուբյեկտայնության հարցը պետք է առաջին պլան մղել։ Արցախը պետք է իր հատուկ խոսքն ասի՝ մենք այլևս զիջելու հող չունենք։ Հասկանում եմ, որ բարդ հարց է, բայց նաև  զգում եմ, որ պայքարելու վճռականություն կա։ Մենք ունենք դաշնակիցներ, և  նման հեռանկարը՝ Բերձորի կորուստը, ձեռք չի տա ՌԴ-ին։ Բերձորն ու Աղավնոն կորցնելու իրավունք չունենք», -ասաց նա ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ