«Երեկ, իրոք, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում էր շոու բեմադրել ԱԺ-ում և նախկինացավով տապակվելով իր վրայից փորձում էր կրկին մաքրել դավաճանի խարանը, այն խարանը, որը դաջվել է իր ճակատին՝ նոյեմբերի 9-ից հետո։ Անբարոյական ու կատարյալ ստերի հերթական ժողովածուն էր երեկ նա հրապարակում , որևէ նոր բան չէր դայլայլում , որովհետև այդ ամբողջ ստերի շարքը մենք լսել էինք, ուղղակի փորձում էր ռեմիքս անել այդ ստերը»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ։
«Նիկոլը հասկանում է, որ ընդդիմության պայքարի վտանգը ոչ թե վրաններից է, այլ՝ օրակարգից , այսինքն Արցախի հարցի հետապնդման, Արցախում հայկական շահի առաջխաղացման խնդիրն է ընդդիմության օրակարգը , ոչ թե Ֆրանսիայի հրապարակում վրաններ տեղադրելը և նա թիրախավորեց հենց օրակարգը․ սա շատ կարևոր դիտարկում է ։ Այսինքն՝ վրանների ապամոնտաժումից նա չի ուրախանում՝ շատ լավ հասկանալով, որ վրանները ֆորմա էին , փուլ էին Արցախի համար նոր պայքարում»,-ասաց Աշոտյանը։
Արմեն Աշոտյանի խոսքով Նիկոլը պատրաստվում է ամռանը շարունակել Արցախը հանձնելու գործընթացը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը